Լուրեր, Կարծիքներ, Վերլուծություններ
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 • 13:24
ՇՏԱՊ
Թևանյանին ներկայացվող այս մեղադրանքը պետք է անհանգստացնի իրական ընդդիմությանը. Մանուկյան •Գևորգ Ղազարյանն առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում •Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը •Նոյեմբերի 9-ը մեր ազգային ցավի և չավարտված պայքարի օրն է.Հենրիխ Դանիելյան •Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում •Իրանը Հայաստանից երաշխիքներ է ստացել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ •Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն •Չարենցավանի համայնքապետարանում կոռուպցիոն սխեմանե՞ր են գործում •44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր․Արտակ Զաքարյան •ՀՀԿ ԳՄ անդամներ Հայկ Մամիջանյանն ու Հենրիխ Դանիելյանն իրազեկման ակցիա են իրականացնում •Թևանյանին ներկայացվող այս մեղադրանքը պետք է անհանգստացնի իրական ընդդիմությանը. Մանուկյան •Գևորգ Ղազարյանն առաջադրվում է ՀՖՖ նախագահի պաշտոնում •Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը •Նոյեմբերի 9-ը մեր ազգային ցավի և չավարտված պայքարի օրն է.Հենրիխ Դանիելյան •Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում •Իրանը Հայաստանից երաշխիքներ է ստացել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ •Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն •Չարենցավանի համայնքապետարանում կոռուպցիոն սխեմանե՞ր են գործում •44-օրյա պատերազմը ծնեց 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի աղետաբեր հետևանքներին բախվում ենք առ այսօր․Արտակ Զաքարյան •ՀՀԿ ԳՄ անդամներ Հայկ Մամիջանյանն ու Հենրիխ Դանիելյանն իրազեկման ակցիա են իրականացնում •

Միջազգային լուրեր

Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չպետք է ստորադասվի Իսրայելի շահերին․ Վենս
Միջազգային լուրեր

Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չպետք է ստորադասվի Իսրայելի շահերին․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է մերձավորարևելյան քաղաքականությունը կառուցի Իսրայելի շահերից ելնելով, եթե դրանք չեն համընկնում ամերիկացիների շահերի հետ: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում մեր արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը՝ ելույթ ունենալով All-In փոդքասթի կազմակերպած համաժողովում։ Նրա խոսքով՝ Իսրայելը մնում է ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում ԱՄՆ-ի կարևոր գործընկերը, սակայն դաշնակցային հարաբերությունները չեն նշանակում տարաձայնությունների բացակայություն։ Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր կարծիքով, վերջին 40 տարիների մյուս բոլոր նախագահներից ավելի հաճախ է պատրաստակամություն ցուցաբերել տարբերվող կարծիք ունենալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, եթե համարել է, որ ամերիկացիների շահերը տարբերվում են Իսրայելի կառավարության շահերից։ «Թրամփը վերջին 40 տարվա միակ նախագահն է, ով պատրաստ է ասել. «Այո՛, Բիբին լավ գործընկեր է, բայց այս հարցում մեր կարծիքները տարբեր են»»,- ասել է փոխնախագահը՝ օգտագործելով Նեթանյահուի տարածված մականունը։ Վենսի խոսքով՝ Թրամփը կարող է նաև համարել, որ Նեթանյահուն ինչ-որ հարցում ճիշտ է Իսրայելի շահերի տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ այլ ուղեգիծ է ընտրել՝ ելնելով ԱՄՆ շահերից։ Փոխնախագահն ընդգծել է, որ այլ դաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերությունները նույնպես պետք է կառուցվեն նախևառաջ ամերիկյան շահերը հաշվի առնելով։ Որպես օրինակ նա նշել է ՆԱՏՕ-ն։ «Մենք ՆԱՏՕ-ում բազմաթիվ կարևոր հարաբերություններ ու գործընկերություններ ունենք, բայց դա չի նշանակում, թե մենք մեր եվրոպական արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ ստորադասելու ենք ՆԱՏՕ-ին, ճիշտ այնպես, ինչպես չենք կարող թույլ տալ, որ մեր մերձավորարևելյան արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայել պետությանը»,- հայտարարել է Վենսը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մյուս երկրների հետ կհամագործակի այնտեղ, որտեղ իրենց շահերը համընկնում են, և տարբերվող տեսակետեր կունենա այն հարցերում, որտեղ դրանք տարբերվում են։ «Մենք հետամուտ ենք լինելու Ամերիկայի շահերին։ Միայն այդպես է հնարավոր բանական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

👁 187
Բարի գալուստ KARTSIQ։ Հարց ունե՞ք։ Կապվեք մեզ հետ։
Կապվել խմբագրության հետ