Հունաստանի Կրետե կղզում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ։ 7 խաղափուլից հետո մինչև 18 տարեկան պատանիների խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 6 միավոր և կիսում է 1-2-րդ տեղերը։ Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5.5 միավոր և բաժանում է 4-8-րդ տեղերը։ Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 5.5 միավոր և բաժանում է 3-6-րդ տեղերը։ Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը ունի 5.5 միավոր և բաժանում է 4-7-րդ տեղերը։ Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Ռաֆայել Զաքարյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-6-րդ հորիզոնականները։ Նույն տարիքային խմբում Ռուբեն Կայծակյանը ունի 5 միավոր և բաժանում է 7-17-րդ տեղերը։ Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5 միավոր և բաժանում է 5-10-րդ տեղերը։ Մինչև 16 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը ունի 5 միավոր և բաժանում է 7-13-րդ տեղերը։ Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Հարություն Դերմենջյանը ունի 5 միավոր և բաժանում է 9-16-րդ տեղերը։ Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Սամվել Մովսիսյանը ունի 5 միավոր և բաժանում է 8-20-րդ տեղերը։ Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը ունի 5 միավոր և կիսում է 8-16-րդ տեղերը։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Յանա Ներսիսյանը ունի 5 միավոր և բաժանում է 5-13-րդ տեղերը։ Նախավերջին՝ 8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 17։00-ին։
Հայաստան
Մ-8-18 ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները

Սկզբնաղբյուր: KARTSIQ